Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բանակը՝ մսաղաց

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Տվյալ պարագայում գործ ունենք ողբերգության հետ, որի պատասխանատուն թշնամին չէ: Չգրված օրենքով` բանակային թեմաների վրա մեզանում տաբու է դրված` հակառակորդի ջրաղացին ջուր չլցնելու պատճառաբանությամբ: Իրականում գործ ունենք պսևդոհայրենասիրության հետ, որովհետև ինֆորմացիայի հասանելիության մեր ժամանակներում նման տաբուները մեր բանակը ոչ թե թշնամուց են ապահովագրում, այլ` հրատապություն պահանջող խնդիրների լուծումից:

Ադրբեջանն ընտրել է հոգեմաշ պատերազմի մարտավարությունը, ինչի հետևանքով առաջնագծում զոհվում են երիտասարդներ` հուսահատություն ծնելով Հայաստանի հասարակության շրջանում: Երբեմն թվում է՝ այս մղձավանջը վերջ չունի, որովհետև կարգավորման իմիտացիայի ֆոնին Հայաստանում և Ադրբեջանում հրապարակ չի գալիս խաղաղության հասարակական, քաղաքական պահանջ:

Ադրբեջանի մարդասպան քաղաքականության ֆոնին Հայաստանի բանակում կարգապահությունը, կանոնադրային հարաբերությունների գերակայությունը առաջնահերթություն պետք է լինեին երկրի քաղաքական իշխանության, ՊՆ ղեկավարության համար: Մինչդեռ մեր բանակում արձանագրված կորուստների միայն կեսն են թշնամական գործողությունների հետևանք, մնացած դեպքերում գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման, կոռուպցիոն դրսևորումների հետևանքով առաջացած բարոյալքության, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքների հետ: Նախկինում բանակում տիրող անմխիթար վիճակը պայմանավորվում էր պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լարված հարաբերություններով, սակայն արդեն մեկ տարուց ավելի է` Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը բանակում չեն: Սերժ Սարգսյանը գտավ կադրային հարցերը լուծելու փաթեթային լուծում, սակայն հոռի բարքերը զինված ուժերից արմատախիլ չեն արվում անգամ փուլային տարբերակով:

Բանակային բարեփոխումների մասին խոսվում է ամենից բարձր: Ազգ-բանակը դարձել է իշխանության քարոզչական բրենդներից մեկը, հենց դրանով էլ, թերևս, այս ծրագիրը դարձել է խոցելի կամ ծառայում է առավելապես քարոզչական նպատակներով: Բանն այն է, որ Ազգ-բանակը հրապարակում հայտնվեց իշխանության տրանսֆորմացիայի փուլում և առավելապես ծառայում է Սերժ Սարգսյանի համակարգային շահերին, կամ գուցե հակակշռող գործոն է Կարեն Կարապետյանի «նոր ոգուն»: Բայց խնդիրը նույնիսկ միայն այն չէ կամ առավելապես այն չէ, որ Ազգ-բանակը ծառայեցվում է ներհամակարգային պայքարի տրամաբանությանը: Բանակը, որպես ինստիտուտ, գործում է ներհամակարգային, ներքաղաքական պայքարի ռեժիմում, ինչը չի կարող չազդել նրա սահմանադրական ֆունկցիոնալության, կառավարման որակի ու արդյունավետության վրա: Հայաստանի բանակի զինվորը արիության էտալոն է, իրական հայրենասիրության դրսևորում, զինված ուժերի ղեկավարությունը` կոռումպացված համակարգի սեգմենտ: Այս կոնտրաստը թույլ չի տալիս, որպեսզի հանրային միասնական ընկալում առաջանա բանակի, նրա առաքելության շուրջ` սկզբունքորեն ի դերև անելով Ազգ-բանակի բովանդակային իրականացման հնարավորությունը:

Սերժ Սարգսյանը կարգավորման գործընթացը ծառայեցնում է իր համակարգի շահերին` պատասխանատու դառնալով Ալիևի մարդասպան քաղաքականության համար: Բանակը Սերժ Սարգսյանի ներհամակարգային գլխավոր գործիքներից մեկն է, ինչի հետևանքով դեգրադացվում է ֆունկցիոնալ, հանրային ընկալումների հարթությունների վրա: Առաջնագծում զոհվում են երիտասարդներ թշնամու գնդակից, թիկունքում զինվորները դառնում են կոռումպացված և ոչ արդյունավետ կառավարման զոհեր: Հանրային գիտակցության մեջ բանակը նույնանում է մսաղացի հետ, որը խժռում է երիտասարդ կյանքեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում