Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է վառվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատվածում գտնվող Mercedes E500 մակնիշի TB-202-TB վրացական համարանիշներով ավոտմեքենայում առաջացած հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ shamshyan.com