Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի գլխին ամպեր են կուտակվում. եթե հայ ֆուտբոլիստն այսօր էլ գոլ չխփի…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Հադերսֆիլդին»: Չեմպիոնների լիգայի խաղարկության երրորդ տուրի «Բենֆիկայի» հետ արտագնա հանդիպումից հետո մամուլի և երկրպագուների կողմից քննադատության էր ենթարկվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մասնավորապես, եղան պնդումներ, որոնց համաձայն՝ հայ կիսապաշտպանը սպառել է իրեն և այլևս արժանի չէ խաղալու «Յունայթեդի» հիմնական կազմում: Մխիթարյանի քննադատության արժանալու գլխավոր պատճառը գոլային պահերը չօգտագործելն է:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը, որը հեղինակություն է վայլում անգլիական ֆուտբոլում, ևս անդրադարձել էր «Բենֆիկայի» հետ մրցավեճում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղին: «Չնայած, որ Մխիթարյանը վատ խաղաց, «Յունայթեդը» երեք միավոր վաստակեց: Մխիթարյանը վատ էր խաղում, բայց Մոուրինյոն նրան չէր ցանկանում փոխարինել: Կարևորը, որ հաղթեցինք»,- ասել էր Սքոուլզը: Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ «Յունայթեդը» հաղթել էր 1:0 հաշվով: Անգլիական որոշ լրատվամիջոցներ այսօր կայանալիք մրցավեճում Մխիթարյանին չեն տեսնում «Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմում: Մասնավորապես, շատ վերլուծաբաններ կարծում են, որ Ժոզե Մոուրինյոն ենթահարձակվողի դիրքում կօգտագործի Ջեսի Լինգարդին: Այս կիսապաշտպանը վերջին շրջանում հազվադեպ է հայտնվում «Յունայթեդի» հիմնական կազմում և սպասում է իր հնարավորությանը:

Բրիտանացի որոշ վերլուծաբաններ էլ այսօրվա մրցավեճում ենթահարձակվողի դիրքում տեսնում են Մարկուս Ռեշֆորդին, որը «Բենֆիկայի» դեմ հաջող հանդիպում անցկացրեց: Չմոռանանք, որ թե՛ Ռեշֆորդն, և թե՛ Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլի դպրոցի սաներ են, և տեղական լրատվամիջոցները, կամա թե ակամա, նրանց նկատմամբ չափից ավելի ջերմ են:

Արդեն նշել էինք, որ Մխիթարյանի ոչ այնքան արդյունավետ գործելու համար կան օբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես, վերջին մի քանի հանդիպումներում, կոպիտ ասած, առջևի գծում խաղը փչացնում է նոմինալ հարձակվող Ռոմելու Լուկակուն: Կենտրոնական հարձակվողի պարտականությունների մեջ է մտնում գնդակ պահելը, բայց այդ գործողությունը չպետք է չարաշահել: Երբ Լուկակուն տեղափոխվում է աջ կամ ձախ եզր, նրա փոխարեն կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնվում է Մխիթարյանը: Որպես կանոն, կրակագծում գտնվող մեր հարձակվողը գնդակ չի ստանում, և ստացվում է, որ Մխիթարյանի տեղաշարժն անիմաստ էր: Կենտրոնական հարձակվողն իր ներկայությամբ պետք է փորձի միջանցքներ ստեղծել ենթահարձակվողի համար՝ ակտիվ կերպով համագործակցելով նրա հետ: Նկատենք նաև, որ Լուկակուն, տիրելով գնդակին, որոշակիորեն «կոտրում» է գրոհի ընթացքը և ոչ միշտ է ճշգրիտ փոխանցում կատարում: Այս ամենը գիտակցում է նաև Մոուրինյոն, որը սակայն Լուկակուին այլընտրանք չունի: Դրա ապացույցն այն է, որ պորտուգալացի մասնագետը «Բենֆիկայի» դեմ խաղում Մխիթարյանին փոխարինեց միայն 91-րդ րոպեին:

Մոուրինյոն գիտակցում էր, որ Մխիթարյանի՝ խաղադաշտից հեռանալու դեպքում հնարավոր է ընդհանրապես խաղը քանդվի առջևի գծում: Ու չնայած քննադատության ալիքի, կարծում ենք, Մոուրինյոն այսօր ևս հնարավորություն կտա Մխիթարյանին: Հնարավորություն կտա ապացուցելու, որ հանդիսանում է թիմի կարևորագույն մասնակիցներից մեկը:

Այսօրվա խաղը լավ առիթ է Մխիթարյանի համար գոլի հեղինակ դառնալու, քանզի շատերը ֆուտբոլիստի որակների մասին կարծիք են կազմում նրա խփած գոլերի քանակով: Չենք կասկածում, որ եթե Մխիթարյանն այսօր ևս գոլ չխփի, ապա բրիտանական մամուլում հրապարակումներ կլինեն հայ կիսապաշտպանի գոլային հոտառությունը կորցնելու վերաբերյալ: Լրատվամիջոցներում նույնիսկ հրապարակումներ կան, որ Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլի «Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում Մխիթարյանը վերջնականապես կկորցնի իր տեղը հիմնական կազմում:

Ինչևէ, նշենք, որ Պրեմիեր լիգայի նորեկ՝ «Հադերսֆիլդը» ընթացիկ առաջնությունում 9 միավոր է վաստակել և գտնվում է 13-րդ հորիզոնականում: «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով երկրորդ տեղում է և 2 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հադերսֆիլդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում