ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:
Աշոտ Նադանյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, շախմատային տեսաբան, ով մեծ ներդրում է ունեցել դեբյուտային տեսության մեջ։
Գլունֆելդի պաշտպանությունում նրա անունով է կոչված զարգացման համակարգը։ Նադանյանին է նվիրված Տիբոր Կարիոյի “Հանճարը ետին պլանում” գրքի 6-րդ գլուխը։