Wednesday, 24 04 2024
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ

Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ… Վարչապետի «սուրբ կովը» և «կինդեր սյուրպրիզը». համբերությունդ շաքարով կտրեմ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց: Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն: Ըստ վարչապետի՝ Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը: «Օրինակ, կարագը թանկացել է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- ասել է վարչապետը: Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջազգային շուկայում թանկացել է, և «մենք» այդ թանկացումը զսպել չենք կարող: Բա բենզի՞նը:

Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վարչապետը պատասխանում է՝ այո: Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջ նավթի գնի տեսակարար կշիռը չափազանց փոքր է, և նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում էր՝ «ո՞վ ասաց»: Ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում և այլն»,- հայտարարել էր Շաբոյանը: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում բենզինի գների հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում:

Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը: Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն՝ պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով:

Հայաստանում գների բարձրացումները միջազգային շուկայի գներով պայմանավորելը հեշտ է: Բայց նաեւ՝ անհեռանկար: Նման դեպքերում միշտ հայտնվում է մեր սիրելի «կինդեր սյուրպրիզը»՝ Սամվել Ալեքսանյանը՝ յուր շաքարով: Սեպտեմբերին ՀՀ ԱՎ ծառայությունը արձանագրել է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը ՀՀ-ում թանկացել է 3.4 տոկոսով: Կռահեք, թե շաքարի գնի հետ ինչ է տեղի ունեցել միջազգային շուկայում: Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ… Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը միջազգային շուկայում էժանացել է մոտ 33 տոկոսով: Հուսով ենք՝ ներվայինները սա չկարդացին: Իսկ մյուսները, ինչպես նախօրեին հորդորեց վարչապետը, «այս ամենին պետք է վերաբերվեն … համբերատար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում