Apple-ը վաճառքի մեկնարկին թողարկել է ընդամենը 2-3 մլն սմարթֆոն՝ հաղորդում է KGI վերլուծաբան Մին Չի Կոուն իր հաշվետվության մեջ: Նրա խոսքով՝ պատճառը արտադրության երեք դետալների բարդություններն են:
Առաջին խնդիրը կապված է ալեհավաքների տեղադրման հետ, երկրորդ խնդիրը ծագել է ֆլագմանի հիմնական տեսախցիկի օբյեկտիվի հետ, երրորդ խնդիրը TrueDepth տեսախցիկի արտադրությունն է:
Այնուամենայնիվ, Մին Չի Կոուի կարծիքով՝ 2018-ի առաջին քառորդին Apple-ը կավելացնի մատակարարումները: