ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել վրացական «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգի Ծերեթելին: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Օտար Կախիձեին:
«Սա շատ կարևոր է Վրաստանի անվտանգության, իմիջի և միջազգային հարթակում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների ակտիվացման համար: Ուստի շնորհավորում եմ բոլորին: Գիգիին հաջողություն եմ մաղթում, վստահ եմ, որ նա հրաշալի կերպով գուխ կհանի այդ պատասխանատվությունից»,- ասել է Կախիձեին: