Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչ Նամ Հեկ Զենն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միջուկային ֆուտբոլ» է խաղում: Այս մասին նա հայտարարել է Չտարածման մասին մոսկովյան կոնֆերանսի ժամանակ:
«Դոնալդ Թրամփը միջուկային ֆուտբոլ է խաղում: Նա իր տրամադրության տակ ունի հազարավոր ատոմային ռումբեր, և կարող է ոչնչացնել այսօրվա ամբողջ աշխարհը»,- ասել է նա:
Նամ Հեկ Զենը նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի քննադատությունն անվանել է «երկակի չափանիշեր»: Նրա խոսքով՝ այս կամ այն երկրի ընդգրկումը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում իրենց անձնական գործն է: