Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված համերգին։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ միջոցառմանը:

Քարորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը համալրեց Միավորված ազգերի կազմակերպության բազմանդամ ընտանիքը:

Այսօր ես մասնակցեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը։ 20-րդ դարի այդ մեծանուն պետական գործչի անունը սերտորեն կապված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հետ, և պատահական չէ, որ նրա պատվին լսարանն է անվանակոչվում հենց այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում։

Անդամակցելով ՄԱԿ-ին՝ Հայաստանը հավաստեց իր վճռականությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը հավատարիմ է դրանց, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում:

Դա է ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերում՝ մասնակցելով Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին արձագանքելու արդի գլոբալ մարտահրավերներին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված խնդիրներին լուծումներ գտնելուն:

Արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ անուրանալի դերակատարություն է ունեցել մեր երկրի զարգացման և բարեփոխման գործում: Այս 25 տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք ՄԱԿ-ի աջակցությունը և ներկայությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի: Իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր:

Կցանկանայի շնորհավորել պարոն Բրեդլի Բուզետոյին և իր ամբողջ անձնակազմին` Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց նվիրված աշխատանքի համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը` այսօրվա համերգի հովանավորության համար:
Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես քարորդ դար առաջ, այսօր նույնպես, հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին և գախափարներին՝ այս գլոբալ կառույցն ընկալելով որպես խաղաղության և զարգացման փարոս: Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն այս համամարդկային արժեքներին և պատրաստակամ է շարունակել մեր համատեղ ուղին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում