Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ամենամեծ հարցն այն է, թե ռուսը մեր ախպե՞րն է, թե՞ Ադրբեջանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Ալիև-Սարգսյան հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ երկար դադարից հետո կայացած բանակցություններ էին, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնել թուլացնել սահմանին լարվածությունը։ Կարծում եք՝ սահմանային լարվածությունը կթուլանա՞:

– Ինչպես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ իրենց գործն է, պետք է հանդիպեն, խոսեն, բայց ընդհանուր մեր ազգի գործն է միշտ պատրաստ լինելը: Իսկ թե դիվանագետները, նախագահները ինչ հայտարարություն կտարածեն, կարևոր չէ, մենք միամիտ չենք: Ադրբեջանի նախագահը կամ մյուսները հազար անգամ ասել են՝ ամեն ինչ լավ է լինելու, բայց չէ որ մենք գիտենք իրենց քաղաքականությունը, իրենց երեխաներին էլ են դաստիարակում, որ մեզ պետք է կոտորեն: Ամեն ինչ շատ պարզ է:

– Այսինքն՝ չպետք է ոգևորվել այսպիսի հանդիպումներով, հայտարարություններո՞վ:

– Իհարկե, իհարկե: Ղարաբաղում գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ եթե թուրքի հետ ընկերություն ես անում, փայտը ձեռքիցդ չգցես: Սա հազարամյակների իմաստնություն է:

– Հավանաբար սա Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումն էր: Դուք վերջին տարիներին խնդրի կարգավորման ուղղությամբ առաջընթաց նկատե՞լ եք:

– Այո, իհարկե, և գիտե՞ք ինչ է արձանագրվել… մեր ժողովուրդը, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, հասկացավ, որ այդ բանակցությունները մեզ ոչինչ չեն տալիս, բացի նրանից, որ մեզ քնեցնում են: Ինչպես ասում են՝ մեր ժողովուրդը դրանից քիչ թե շատ դաս քաղեց: Շատ են խոսում, որ մեր երաշխավորը մեր բանակն է, նախկինում այդ մասին չէին ասում, հիմա նաև շատ են խոսում, որ պետք է համախմբված լինեն իշխանությունն ու ընդդիմությունը: Այսինքն՝ դեռ ինչ-որ դաս, ինձ թվում է, լավ չենք սերտել, բայց արդեն ինչ-որ մի բանի այդ իմաստով հասել ենք, և սա մեզ համար ամենամեծ ձեռքբերումն է, որովհետև մենք ինչպես մտածենք, այնպես էլ շարժվելու ենք: Այսինքն՝ եթե մտածեցինք, որ մենք կարող ենք ամեն ինչ անել, մենք պետք է հենց այդպես էլ անենք, և դա մեզ բերելու է հաղթանակի: Հիմա Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր ենք ուզում ստորագրել, կամ Ռուսաստանը, որի հետ արդեն ստորագրած ունենք, վերջերս էլ Իսրայելը գնում է գալիս, համ թուրքին զենք է վաճառում, համ էլ ասում է՝ ձեր բարեկամներն ենք: Հետաքրքիր զարգացումներ են:

– Այն, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կատարվել, կարելի՞ է այս հանդիպումը դիտարկել որպես Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակ։

– Սա նույնն է, ինչ 800 հեկտարի պատմությունն էր. ոչ առաջ ենք ընկնում, ոչ հետ: Առաջ ընկանք այն առումով, որ հիմա մեզ մոտ արմատացավ այն համոզմունքը, որ մենք ենք մեր բախտը որոշում: Սա է մեր ձեռքբերածը: Մենք մեզ վրա որևէ բարդույթ չպետք է վերցնենք, կրեցինք, կրվեցինք՝ մեկ-զրո, երկու-զրո: Սա առաջացնում է բարդույթ, և սկսում ենք ինչ-որ քայլեր անել, որ այդ բարդույթից դուրս գանք, մինչդեռ, ամենակարևորը՝ ազգովի միաբան պետք է լինենք, ուժեղ պետք է լինենք, հասկանանք, որ մեր զենքը մենք պետք է արտադրենք, մեր բանակը մենք պետք է սարքենք, մեր բանակի ֆինանսավորումը մենք պետք է անենք, մեր բանակի ղեկավարությունը մերը պետք է լինի, ոչ թե դրսից միջամտեն և այլն, և այլն: Սա մեզ պետք է հուզի: Իսկ մնացածը բանակցություններում թե ուժեղ կզգանք, թե թույլ, կարևոր չէ: Մենք պետք է զգանք, որ մեր հողը մեր ոտքի տակ մերն է, սա է ամենակարևորը: Իսկ մնացածը, որ սկսում ես մտածել, բարդույթ է առաջացնում: Լրատվամիջոցները, երբ մեր վզին են փաթաթում 800 հեկտարը, դա բարդույթ է առաջացնում: Պետք է մտածես, որ ծովից ծով Հայաստան պետք է ձեռք բերենք: Սա է խնդիրը:

– Վերջերս ԱԺ-ում քննարկում էին Հայաստան-Ռուսաստան միացյալ զորախումբ ստեղծելու նախագիծը։ Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

– Իհարկե տեսնում եմ։ Տեսեք, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որտեղ անդամների մեծ մասը հայտարարում է, որ թուրքերի բարեկամն է։ Ասենք, Ղազախստանը հասկացանք, բայց Լուկաշենկոն էլ է հայտարարում, որ թուրքերն իրենց բարեկամներն են, բա մենք ո՞ւմ հետ ենք միանում։ Հիմա Լուկաշենկոն մե՞ր բարեկամն է, թե՞ թուրքերի։ Չի կարող երկուսիս էլ բարեկամ լինել, այդպիսի բան հնարավոր չէ։ Ինչքա՞ն մարդը պետք է հիվանդ լինի, որ հավատա դրան։ Թուրքը մեզ ուզում է կոտորել ու ինչ-որ մեկը հայտնվում է ու ասում՝ երկուսիդ էլ բարեկամ եմ, այդպես չի լինում, դա սուտ գաղափար է։ Աստվածաշնչում էլ է գրված՝ երկու տիրոջ չես կարող ծառայել։ Հիմա ռուսներն էլ հայտարարում են, որ և՛ թուրքերի հետ են բարեկամ, և՛ ադրբեջանցիների, միաժամանակ հայ-ռուսական զորախումբ են ստեղծում։ Ինձ համար անհասկանալի է, թե դա ինչպես է լինելու։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ ռուսն ասում է՝ Ադրբեջանը մեր ախպերն ա ու մեզ էլ նույնն է ասում։ Հիմա ամենամեծ հարցն այն է՝ մեր ախպերն ա՞, թե՞ Ադրբեջանի։

Հասկացանք, քաղաքականություն է, դիվանագիտություն է և այլն, բայց քաղաքականությունն էլ սահման ունի։ Եթե դա բիզնես է, ինչպես իրենք են ասում, ուրեմն մեզ ծախելու են։ Բարեկամության մեջ բիզնես չի լինում։ Ամերիկան էլ մեր բարեկամը չի, բայց նրանք շատ հետաքրքիր բան են անում, նրանք մեր թշնամիների վրա զենք չեն ծախում, բայց Ռուսաստանը շատ հեշտությամբ մեր թշնամիներին զենք է ծախում, այն էլ հարձակողական։ Ասում են՝ եթե ուզենան, ուրիշ տեղից ձեռք կբերեն այդ զենքը։ Թող ուրիշից ձեռք բերեն, ես էլ իմանամ, որ դու իմ ախպերն ես։

– Հիմա Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլարի վարկով նորից պետք է զենք գնի։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Ես հաշվարկ եմ արել, որ եթե Հայաստանում ռուսական բազայի տեղակայման դիմաց 100 մլն վերցնեինք, ապա այդ վարկը վերցնելու կարիքը չէր լինի։ Բարեկա՞մ էր, թող մեզ հնարավորություն և տեխնոլոգիա տար այդ զենքն արտադրելու, ինչպես թուրքերի հետ են անում: Իսկ իրենց համագործակցությունը նույնն է, թե ԿամԱԶ-ի կենտրոն են բացել նորոգելու, գիտե՞ք մեր քաղաքում ԿամԱԶ նորոգելու քանի կետ կա: Սա անլուրջ է, և մեր համագործակցությունը ռազմական ոլորտում ռուսները մինչև էդ են իջեցրել ԿամԱԶ նորոգելու մակարդակի:

– Սկսվել են «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Դուք դեմ եք նախագծին, ինչո՞ւ:

– Զարմացած եմ: Ընտանեկան բռնության ջատագովները ոստիկանությանը գործ տվողներ են: Դուք պատկերացնո՞ւմ եք, ամեն ընտանիք մտնելու են, հենա միանգամից թող օրենք ընդունեն, որ ամեն ընտանիք ամեն ամսվա առաջին օրը պետք է գնա փող մուծվի: Սա նույն բանն է: Երեխան ինչ գիտի՝ լավն ու վատը ինչ է: Զանգելու է ոստիկանություն, ասի՝ պապաս սենց ա ասել, գալու են պապային տանեն: Ինչի մեր Միքայել սրբազանը չգիտի՞՝ ոչ մեկը բացի իր ծնողներից, այդ երեխային չի սիրելու: Ով է ուրիշի երեխային ավելի սիրելու, քան իր ծնողը: Կարող է 100-200 ընտանիքում կա բռնություն, հիմա ամբողջ ազգը դրանց ձեռքը պետք է կրակն ընկնի՞: Ես ինչ մեղք ունեմ, որ ինչ-որ մեկն իր կնոջը ծեծել է, կամ որ հարևանս իմ լավը չուզենա, զանգի ոստիկանություն, ասի՝ սա երեխու վրա գոռում է, ոստիկանն էլ գա ասի՝ ախպեր, էսքան փող պիտի բերես: Իրենք շատ լավ գիտեն մեր ընտանիքը քանդելու ձևը: Կամ որ այդքան օրենք են ընդունել, կարո՞ղ է վերացել են այդ երևույթները:

– Չեք կարծո՞ւմ, որ կարող էր այս օրենքը զսպաշապիկ լինել:

– Բռնությունը կանխելու համար օրենքներ կան, թող մի օրենք այսպես խստացնեն, մի օրենք՝ այնպես, որ բռնություն անողը պատժվի, գնա նստի։ Հիմա ամեն տանը մի ոստիկան պահե՞նք, որոնք ամեն մի առիթով վազելով գալու են մեր տուն, ասեն՝ երեխու վրա բարձր չգոռաս։ Բա երեխային ո՞նց ես դաստիարակելու։ Ոստիկանությո՞ւնն է դաստիարակելու մեր երեխաներին։ Էդ ոստիկաններն էդ ինչքան սիրով լցված են, որ մեր երեխաներին մեզնից շատ են սիրելու։ Կամ որևէ այլ գրանտակեր ոնց է մեր երեխաներին սիրելու, որ մենք չենք կարողանում։ Եթե կնոջը ծեծել են, թող գնա ոստիկանություն դիմի, կարող ա՞ հիմա էդպիսի օրենք չկա, որ կինը կարող է մարդու վրա բողոք գրի։ Է թող գրեն, էլ ի՞նչ են ուզում։ Մենք ի՞նչ գործ ունենք, որ մեզ վրա են բարդում ամեն ինչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում