Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի և Լեհաստանի արգործնախարարները մտքեր են փոխանակել Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստման շուրջ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այս տարի լրանում են հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություններ՝ հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը:

Այս համատեքստում զրուցակինցները երկուստեք ընդգծել են լեհահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-լեհական հարաբերություններում՝ նշելով, որ այն հաստատուն կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ պետությունների միջև:

Նախարար Նալբանդյանը կարևորել է նաև այս օրերին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, ինչպես նաև հայ համայնքի կազմավորման 650-ամյակի կապակցությամբ Լեհաստանի Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ ի գնահատանք Լեհաստանի պատմության մեջ և մշակույթում ունեցած ներդրման:

Արտգործնախարարները գոհունակությամբ նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրների միջև ձևավորվել է կայուն հիմք հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակող մակարդակներում:

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որ հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, գիտակրթական և մշակութային ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբադյանն ու Վիտոլդ Վաշչիկովսկին մտքեր են փոխանակել հաջորդ ամիս Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։

Արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Նախարարները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:

Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում