Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

ԵՄ-ի համագործակցությունը Արցախի հետ պետք է կայունացնող դեր խաղա. Դիոգո Պինտո

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Քննարկումը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից։ Ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուսների, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և մամուլի ավելի քան 30 ներկայացուցիչներ։

Պարոն Պինտոն ողջունեց և շնորհակալություն հայտնեց խոսնակներին ու մասնակիցներին՝ հիշեցնելով, որ սա շատ բացառիկ հնարավորություն է Բրյուսելում խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂՀ ներքին և արտաքին խնդիրների մասին ԼՂՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։

Պարոն Մայիլյանը նախ և առաջ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարացման գործընթացների համալիր պատկերը՝ շեշտելով, որ ԼՂՀ-ն բաց է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար, ինչպես նաև կոչ անելով ԵՄ-ին՝ դիտարկելու հետագա ակտիվ ներգրավվածությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակության ուժեղացումը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունը և հումանիտար բնույթի այլ ոլորտներում։ «ԵՄ-ի համագործակցությունը Արցախի հետ պետք է կայունացնող դեր խաղա և դառնա կարևոր գործոն Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար, ավելին՝ ԵՄ-ն պետք է ազդարարի, որ անթույլատրելի է կիրառել առճակատումը և շրջափակումը որպես հակամարտությունների լուծման միջոց։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսումը չի կարող կասեցվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծվածության հետևանքով, ավելին՝ Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար»։

Պարոն Մելիքյանն իր ելույթում շեշտեց, որ մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում համարվում են պետականության հիմնարար մաս, և շարունակաբար ջանքեր են գործադրվում այդ ոլորտը զարգացնելու, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Դրա վառ ապացույցն է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է մշակել և ընդունել Մարդու իրավունքների ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Մարդու իրավունքների պաշտպանը մասնակիցներին ներկայացրեց արդեն հրապարակված զեկույցը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին 2016 թ․ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև նոր պատրաստվող զեկույցը Ադրբեջանում հայատյացության մասին։ Նա իր եզրափակիչ խոսքում շեշտեց, որ «քսենոֆոբիան մշտապես անընդունելի է»։

Զեկույցներին հաջորդած բովանդակալից քննարկման ժամանակ մասնակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մարդու իրավունքներին առնչվող տարբեր հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ ներկա բանակցային գործընթացը, խաղաղաշինական ծրագրերը, ինչպես նաև հակամարտության կարգավորման հեռանկարները։ Քննարկման ընթացքում խոսվեց նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների, վերջինիս դերակատարության, ինչպես նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված ակնկալիքների մասին։ Քննարկման մասնակիցները անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղում մամուլի և խոսքի ազատության հարցերին, կանանց և երիտասարդների դերին, տնտեսական իրավիճակին և այլ ոլորտների խնդիրներին։

Պարոն Պինտոն, քննարկումը եզրափակելով, նշեց․ «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց հետաքրքրվածությունը քննարկվող թեմայով։ Արցախը գոյություն ունի անկախ հակամարտությունից, և այն իրոք կարիք ունի առավել լավ ճանաչվելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը։ Հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացում ուղիղ ներգրավվածության շնորհիվ, և ԵՄ-ն կարևոր դեր կարող է խաղալ՝ ընդլայնելով ու ակտիվացնելով շփումներն այդ տարածքի և այնտեղ բնակվող մարդկանց հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում