Ռուս հաղորդավար Իվան Ուրգանտը երգիծական տեսահոլովակ է նկարահանել ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի նախընտրական հոլովակի մոտիվներով։ Կադրերը ցուցադրվել են «Վեչերնի Ուրգանտ» ծրագրի եթերում։
Տեսանյութում առկա ֆոնը լիովին կրկնում է սենյակի ինտերիերը, որում նկարահանվել է Սոբչակը։ Երգիծանքի համար Ուրգանտը կրել է կեղծամ և ակնոցներ, խոսքը սկսել Սոբչակի ոճով և նշել, որ դեմ է բոլորին։
Չորեքշաբթի Սոբչակը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել նախագահի ընտրություններին։ Նա հայտարարել էր, որ կդառնա «թեկնածու ընդդեմ բոլորի» և կոչ արել ռուսաստանցիներին մասնակցել ընտրություններին, ներառյալ նրանց, ովքեր պատրաստվում են բոյկոտել ընտրությունները։