Լուրեր
ՊՆ-ն մտել է ուրիշի բոստանը. Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ

Երեւանի մի քանի  բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Երևանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանը տեղեկացրել է, որ նախարարի հետ ցանկանում են խոսել Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում ներառված զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծի մասին, ինչին ուսանողները դեմ են:

 

Թե արդյո՞ք 2018 թվականից զինծառայությունից տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի Ազգային ժողովում, պարզ կդառնա հոկտեմբերի 23-ին՝ առաջիկա նիստի օրակարգի հաստատումից հետո:

  • Դիտումներ՝ *