Արմեն Ջիգարխանյանի թատորնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գիլվանովան։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտում։
«Թատրոնի գլխավոր տնօրենի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կկատարի Գիլվանովա Ելենա Վյաչեսլավովնան»,-ասել են դեպարտամենտում։
Երեկ Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ով զբաղեցրել է թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը, ինքնակամ հեռացել էր թատրոնից։