Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հարություն Սարգսյանը նշել է, որ այսօր մարզում 40 հա վրա իրականացվում է կաթիլային ոռոգում: Այս ուղղությամբ ֆերմերային տնտեսությունների հետաքրքրությունը մեծացել է: 2017 թ. սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում Թառաթումբ համայնքի շահառուների կողմից ձեռք է բերվել մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ կցվող գործիքներով: Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 140 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն, հումքի վերամշակմանը:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 103.2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 106.9 միլիոն ՀՀ դրամով:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 129 աղբավայրերից 112-ը մաքրվել և փակվել է: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար: Վերանայվել են մարզի համայնքներում աղբահանության սակագների հաշվարկման մեխանիզմները, գյուղական համայնքներում սահմանվել է աղբահանության սակագնի մեկ միասնական շեմ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: 2017 թ. 8 ամսվա տվյալներով՝ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմել է 67.4 տոկոս: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահության մասով 2017 թվականի 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմել է 29 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 7 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև՝ բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ. ընդհանուր առմամբ կատարվելու է 6.7 միլիարդ դրամի ներդրում, արդյունքում կստեղծվի 190 աշխատատեղ: Մարզում 2017 թ. ստեղծվել է 1850 աշխատատեղ, իսկ մի շարք ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ավարտից հետո կստեղծվի 884 մշտական աշխատատեղ: Գյուղատնտեսական արտադրությունը խթանելու նպատակով ներկայացվել է 23 ներդրումային ծրագիր՝ 2 միլիարդ 518 միլիոն դրամ գումարով, որոնցից 8-ը՝ 1 միլիարդ 616 միլիոն դրամ գումարով, հավանության է արժանացել կառավարության կողմից, դրանցից երկուսը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը, 120 միլիոն դրամով արդեն ֆինանսավորվել են:

Մարզպետը նշել է, որ զբոսաշրջությունը մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է. 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի՝ նախորդ տարվա 24500-ի դիմաց: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը: Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացրել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում