Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին և 20-ին, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում,նշված շրջանների համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ,անցկացրել է աշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղատնտեսականաշխատանքների և տեղական ինքնակառավարման բնագավառի բարեփոխումների շուրջ:

Խորհրդակցությունների ընթացքում պետնախարարին զեկուցվել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ու անցնող տարում գրանցված ցուցանիշների մասին: Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և մանրամասն անդրադարձել ոլորտում իրականացվելիք ծրագրերին, որոնք ամրագրված կլինեն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում:

«Գալիք տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու ոռոգովի տարածքների ծավալների մեծացմանը: Այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են նախատեսվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և բարեգործական աղբյուրներից: Զուգահեռ դրան, այս ուղղությամբ առաջնահերթությունը տալու ենք կաթիլային եղանակով ոռոգմանը, որի համար պետական աջակցություն ենք տրամադրելու այգեգործներին՝ և՛ դրամաշնորհի, և՛ փոխառության տեսքով»,- ասել է պետնախարարը:

Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև անասնապահության փակ պահվածքի, ցանքաշրջանառության և գյուղամերձ տարածքների մշակման հետ կապված մի շարք խնդիրների: Նա կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարությունը դրանց լուծման հարցում: Խոսելով ներշրջանային ճանապարհների բարեկարգման և վերահսկողության մասին՝ պետնախարարը նշել է, որ շուտով շրջանների վարչակազմերին համապատասխան տեխնիկական հնարավորություններ են տրվելու, որպեսզի տեղական իշխանությունների միջոցով առկա խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծում ստանան: Խորհրդակցություններից հետո, Ա. Հարությունյանը այցելել է Մարտակերտի չրերի գործարան, իսկ Մարտունիում՝ ծխախոտի չորանոց՝ դրանց ընթացիկ աշխատանքներին և արտադրական պայմաններին ծանոթանալու նպատակով: Պետնախարարն ընդգծել է պետական աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունների կարևորությունը՝ տեղերում, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մշտական ու սեզոնային աշխատատեղ ապահովելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում