Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Ազգային նորարարական համակարգերի զարգացումը Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում» թեմայով հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՍԾՏՀ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում Տիրանայում:

«Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

հարգելի՛ գործընկերներ,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անունից կցանկանայի ողջունել հանձնաժողովի նիստի մասնակիցներին և երախտագիտություն հայտնել մեր ալբանացի գործընկերներին ջերմ ընդունելության և հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման համար:

Քննարկող թեմայի տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին խոստումնալից է: Հայաստանը ճանաչվել է նորարարական ձեռքբերումներ ունեցող երկիր և Համաշխարհային նորարարական ինդեքսի 2017 թվականի տվյալների համաձայն` այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Վերոնշյալ զեկույցի համաձայն` Հայաստանն զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը մեկ շնչին բաժին ընկնող միջազգային արտոնագրերի քանակով և 17-րդ տեղը` աշխարհում նորարարության արդյունավետության ցուցիչով:

Ոգեշնչված անցած տարիների ընթացքում իրականացված տարբեր նպատակներով` այսօր Հայաստանը նպատակ ունի էլ ավելի զարգացնելու նորարարական տեխնոլոգիաները: Մենք համոզված ենք, որ Հայաստանն այսօր ունի անհրաժեշտ նախապայմանները միջազգային նորարարական հասարակության մրցունակ անդամ դառնալու համար, որոնցից կցանկանայի ընդգծել հետևյալները`

  • ինժեներիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բնական գիտությունների ոլորտներում գիտական ներուժի առկայություն,
  • նշված ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայություն,
  • հատուկ նորագույն տեխնոլոգիաներին և գիտությանն ուղղված նորարարական կրթական ծրագրեր,
  • միջազգային տարբեր նորարարական կազմակերպությունների հետ համագործակցելու հարուստ փորձ,
  • միջազգային չափորոշիչներին համապատասխանող մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված իրավական ակտերի շրջանակ,
  • ոլորտի պետական աջակցություն և գործարար միջավայրի բարելավում? նոր ներդրումներ ներգրավելու համար:

Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար բազմաթիվ կրթական ծրագրեր են սկսվել իրականացվել տարբեր միջազգային նորարարական կազմակերպությունների և նախագծերի շրջանակում: Նշեմ հաջողության հասած նման ծրագրերից մի քանիսը՝

  • հայկական ազգային ինժեներական լաբորատորիա, որն ստեղծվել է ազգային գործիքների հետ համատեղ,
  • Մայքրոսոֆթի նորարարական կենտրոն,
  • ԱյԲիԷմ-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն,
  • «Սինոփսիս Արմենիայի» կրթական բաժին
  • ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոն,
  • Գյումրիում և Վանաձորում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծում,
  • առաջիկայում Լոռու մարզում առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը, որը տեխնոլոգիաների և նորարարության միջոցով գյուղական համայնքների զարգացման առանձնահատուկ մոդել է,
  • ծրագիր, որը տրամադրում է անվճար հասանելիություն համաշխարհային գիտական կենտրոնների և համալսարանների գիտական շտեմարաններին, ինչպիսիք են, օրինակ, «Springer»-ը և «Web of Science»-ը:

Նշված ոլորտներում առկա են հետևյալ գլխավոր մարտահրավերները`

  • գործարար հատվածի, կրթական ծրագրերի և հետազոտական ու զարգացման նախագծերի միջև ամուր կապերի ստեղծում,
  • գիտական, տեխնոլոգիական նախագծերի և նորարարական ստարտափերի ժամանակակից ֆինանսավորման համակարգերի զարգացում,
  • տեղային նորարարական գաղափարների և ապրանքների՝ միջազգային շուկաներ դուրս գալու աջակցություն:

Ազգային նորարարական համակարգերի զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությունն է և ակտիվ մասնակցությունը նշված ոլորտում առկա տարբեր միջազգային ծրագրերին:

  • Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համագործակցության շրջանակում սկսվել է «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նախատեսվում է իրականացնել 2016-2019թթ. ընթացքում:
  • Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է «Տեխնիկական աջակցություն արտահանման և նորարարության ոլորտի արդյունաբերական զարգացման համար» անվանմամբ ծրագիրը: Այն նախատեսված է իրականացնել 2016-2018թթ.:
  • 2016 թվականի մայիսին Հայաստանը դարձավ Եվրոպական միության կողմից ստեղծված հետազոտությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ և այլն:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով իմ ելույթը՝ ուզում եմ նշել, որ Հայաստանը բաց է համագործակցության համար Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հետ: Մենք ողջունում ենք տարածաշրջանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը միտված ցանկացած համագործակցություն և խորհրդատվություն»,-ասել է պարոն Գորգիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում