Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու ներուժ կա. Լեհաստանի արտգործնախարար

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հույս ունի, որ Հայաստանի և Լեհաստանի համագործակցությունը կշարունակվի զարգանալ ամենաբարձր մակարդակով տարբեր ոլորտներում: Նա այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի շրջանակում:

«Սա իմ առաջին այցն է Երևան որպես նախարար, տարիներ առաջ էր կայացել արտգործնախարարի այցը, և արդեն ժամանակն էր: Ուրախ եմ, որ երկու երկրների նախագահները հնարավորություն ունեցան հանդիպել և քննարկումներ ունենալ նախորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Իսկապես ներուժ կա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես տնտեսական ոլորտում: Մեր քննարկումների հաջորդ մասում ես կներկայացնեմ, թե ինչ լեհական ընկերություններ են շահագրգռվածություն հայտնել համագործակցելու հայկական ընկերությունների հետ»,-ասաց նա:

Արտգործնախարարի խոսքով՝ քննարկումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով:

«Ես այստեղ եմ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ: Մենք քննարկեցինք նաև անվտանգության խնդիրներ, ինչպես նաև հարցեր, որոնք առնչվում են Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը պատրաստվում ենք անցկացնել արդեն հաջորդ ամիս: Մեր առաջարկով այն կկայանա Բրյուսելում, որպեսզի կարողանանք կենտրոնացնել եվրոպական բոլոր երկրների ուշադրությունը: Նախարարի հետ քննարկել ենք նաև Արևելյան գործընկերության ծրագրերի բարելավման հարցը, որը բխում է երկու երկրների շահերից»,-ընդգծեց Վիտոլդ Վաշչիկովսկին:

Նա հավելեց, որ պատրաստվում են նաև առաջիկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին:

«Այս շրջանակում լիարժեք աշխատանք է իրականացվում ՆԱՏՕ-ի կողմից, այն մշտադիտարկում է մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես նաև այստեղ եմ, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների մտահոգությունները՝ կապված Կովկասում անվտանգության խնդիրների հետ»,-եզրափակեց Լեհաստանի արտգործնախարարը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում