Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ում կարծիքն են հարցնում, որ իմն էլ հարցնեին․ Դավիթ Լոքյանը խաբե՞լ է վարչապետին

Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո։ Այդ մասին կառավարության նիստում նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ հիմնավորելով, որ դպրոցն ունի ընդամենը 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք։ «Դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չեն հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում, և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում»,- ասաց Լոքյանը։

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Խարազյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հակադարձեց Դավիթ Լոքյանին։ Նրա խոսքով՝ ճիշտ է, դպրոցում աշակերտների թիվը քիչ է, բայց կրթության որակը շատ լավ է։ Եվ հետո դպրոցը գտնվում է քաղաքից կտրված առանձին թաղամասում, որտեղ հաճախում են սպայական կազմի երեխաներ։ Այդ թաղամասի շենքերը լավ վիճակում չեն, դրանով է պայմանավորված, որ մարդիկ հեռանում են այդ թաղամասից, երեխաների թիվը նվազում է, բայց վերջին շրջանում թաղամասում գտնվող շենքերը նորոգել են, եվրոպական չափանիշների նորոգում է իրականացվել, և շատ արագ թաղամասում մարդկանց, բնակիչների, հետևաբար նաև երեխաների թիվը կաճի։

Նշենք, որ Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը հիմնվել է 1990 թ., գործել է ռուսական բանակին կից զորամասում որպես ռուսական դպրոց, այնուհետև հայկական բանակի կազմավորումից հետո դարձել է հայկական միջնակարգ դպրոց: 2010-2011 ուստարվանից դարձել է հիմնական դպրոց:

«Պարզապես պետք էր մի քիչ սպասել, ոչ թե դպրոցը փակել ու երեխաներին ստիպել 3 կիլոմետր ճանապարհ կտրել-անցնել դպրոց հասնելու համար։ Բայց մեզ ոչ ոք չլսեց, մարզպետին, քաղաքապետին գրված մեր, ծնողների բոլոր դիմումները, ըստ էության, անհետևանք մնացին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Խարազյանը։ Վերջինս նաև նշեց, որ որոշումը կայացնելիս իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Նշենք, սակայն, որ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ հարցը տեղում համաձայնեցվա՞ծ է։ Լոքյանն էլ պատասխանեց․«Բոլորը գիտեն, հարցը բավական երկար քննարկվել է»։

«Մինչև որոշում կայացնելը պետք է իմ կարծիքը հարցնեին, եթե արդեն որոշումը կայացվել է, էլ ի՞նչ իմաստ ունի իմ կարծիքով հետաքրքրվել»,- ասաց Խարազյանը։ Այսինքն՝ Ձեր կարծիքը չե՞ն հարցրել որոշում կայացնելուց առաջ՝ հարցին դպրոցի տնօրենը պատասխանեց․«Ոչ, ինչու պետք է հարցնեին։ Ում են հարցնում, որ ինձ էլ հարցնեին։ Մենք միայն գիտեինք, որ նման նախագիծ կա, բայց ոչ մեկը չի հետաքրքրվել մեզանից՝ ուզում ենք, չենք ուզում, ճիշտ է դպրոց փակելը, թե սխալ»։

Տիկին Խարազյանի խոսքով՝ պարզ չէ նաև, թե ինչ է լինելու աշխատակազմի, ուսուցչական անձնակազմի հարցը. կկարողանա՞ն նրանք նոր դպրոցում աշխատանք գտնել, թե՞ ոչ։ «Մենք այդ հարցը ևս բարձրացրել ենք, հարցում ենք արել և որպես պատասխան ստացել ենք, որ իրենք մեր մասին մտածում են»,- նշեց տնօրենը։

Դպրոցի փակմանը դեմ են նաև ծնողները, ովքեր դեռ ամառվանից, երբ լուրերը շրջանառության մեջ դրվեցին, սկսել են հետաքրքրվել, դիմումներ գրել պատկան մարմիններին, հայտնել իրենց մտահոգությունը, սակայն անօգուտ։ «Մենք չենք պատկերացնում, թե ոնց է լինելու։ Առաջին դասարանի երեխան ոնց կարող է էդքան ճանապարհ անցնել։ Ոչ էլ ասում են, թե ինչ տրանսպորտ են տրամադրելու, տրամադրելո՞ւ են, թե՞ ոչ։ Աբսուրդ որոշում է։ Մեր թաղամասին շատ հարմար էր այս դպրոցը։ Փող խնայելու տասնյակ այլ ճանապարհներ կան։ Պետք չէր դա անել դպրոցներ փակելու հաշվին»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց ծնողներից մեկը։

Որոշումը, սակայն, վերջնական է։ Դպրոցը կդադարի գործել 2018-ի հունիսից։ Այսինքն՝ եկող նոր ուսումնական տարվանից Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը կփակվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում