Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին հանրությանը կոչ է արել հրաձգությունը երկրի Մարնեուլի շրջանում իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գրասենյակի մոտ չդիտարկել քաղաքական կոնտեքստում: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Նախօրեին ուշ գիշերն անհայտ անձը կրակ է բացել կուսակցության՝ Մարնեուլի շրջանի նախընտրական շտաբի մոտ: Ականատեսները մոտ 10 կրակոցի ձայն են լսել: Հրաձգության հետևանքով 4 մարդ վնասվածք է ստացել:
«Ես ձեզ կխնդրեի զերծ մնալ նախնական վարկածներ տարածելուց: Եկեք սա միանշանակ քաղաքական կոնտեքստում չդիտարկենք»,- ասել է Մգեբրիշվիլին:
Նա նշել է, որ հետաքննությունն ուսումնասիրում է տեղի ունեցածի բոլոր հնարավոր տարբերակները: