Լուրեր
Մեր ներքին գործերին են խառնվում, դեմ եմ. ո՞վ է նրանց թույլ տվել նախաստորագրել. Արամ Սարգսյանը՝ ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի մասին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը նշում է՝ Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրին ամբողջությամբ չի ծանոթացել, մտահոգիչ է, սակայն, համարում ատոմակայանի փակման մասին դրույթը: «Եթե մեզ պետք է ինչ-որ բան պարտադրեն, ավելի լավ է չենթարկվենք դրան։ Ես համարում եմ մեր ներքին գործերի մեջ խառնվել, մեր սուվերենության մի մասը նրանց զիջել, ինչը պետության համար ընդունելի չէ։ Եթե իշխանությունը ինչ-ինչ պատճառով համաձայն է՝ չի նշանակում հանրությունն էլ պետք է համաձայն լինի։ Ո՞վ էր իրենց իրավունք տվել նախաստորագրել առանց հանրության հետ քննարկելու, մենք նոր ենք իմանում, որ այնտեղ կետ կա, որ ատոմակայանը պետք է փակվի»,- ասաց Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նշում է՝ նախքան նախաստորագրելը պետք է հանրությունը ծանոթ լիներ այդ դրույթներին: «Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք ստանալու, ինձ ասում են՝ ավելի հստակ կպայքարենք կոռուպցիայի դեմ. մենք մանկապարտեզի երեխա ենք, ու դաստիարակչուհի՞ն մեզ պետք է պարտադրի, մենք ինքներս չե՞նք ուզում։ Մենք ցանկացածի հետ կարող ենք համագործակցել, պարտադիր չէ այդպես մեծ 400 էջանոց փաստաթուղթ լինի, այդ ինչ են գրել այդ 400 էջում։ Եթե մեզ ուզում են որոշակի պարտադրանքի տակ դնել՝ ես դրան դեմ եմ»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *