«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես է եկել Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարներին ուղղված բաց նամակով՝ հայտնելով իր մտահոգությունը ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ։ Նախաձեռնությունն իր նպատակն է համարում ձևավորել հասարակական քննարկում վերոնշյալ խնդրի շուրջ։
Վերջին երեք օրերի մեր գործունեությունը ցույց տվեց, որ օրինագծի էությանը ծանոթ չեն ոչ միայն լայն հասարակությունը, այլև ուսանողության զգալի հատվածը։ Տեղեկատվական միջոցառումների ընթացքում ուսանողները ծանուցվել են, որ օրենքի կիրարկումը վերաբերելու է նաև ներկայումս բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողներին՝ հնարավորություն չտալով ստանալու տարկետման իրավունք բուհական կրթության հաջորդ փուլում։