Իսպանիայի կառավարությունը նիստ կգումարի՝ սկսելու համար կիրառել հիմնական օրենքի 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս Կատալոնիայի իշխանություններին զրկել լիազորություններից: Արտակարգ ռեժիմով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, հայտնում է El País-ը:
Դաշնային նախարարները կքննարկեն՝ ինչպես «վերականգնել սահմանադրական կարգն ինքնավար միությունում իսպանացիների, այդ թվում՝ Կատալոնիայի բնակիչների շահերը պաշտպանելու համար»: