Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված է Մեյադին քաղաքում ԴԱԻՇ-ից Սիրիայի կառավարական ուժերի գրաված զենքը: Տեսանյութը հրապարակել է սիրիական SANA գործակալությունը:
Տեսանյութում կարելի է տեսնել խորհրդային Т-55 և Т-62 տանկեր, տասնյակ հակատանկային զենքեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ, ինքնաձիգներ, հրացաններ և այլն:
SANA-ն, հղում անելով սիրիական բանակի հրամանատրներից մեկին, հայտնում է, որ զենքերի մեջ հայտնաբերվել է Իսրայելի և ՆԱՏՕ-ի երկրների արտադրության զենքեր, մասնավորապես՝ 155-միլիմետրանոց ամերիկյան M198 հաուբից:
Հայտնաբերվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
Սիրիայի արևելքում գտնվող Մեյադին քաղաքը ջիհադիստներից ազատագրվել է հոկտեմբերի 14-ին: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում էր 2013 թ. հուլիսից: