Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 85 քաշային Անդրանիկ Կարապետյանը (Մ 23) պայքարում երկամարտի 360 կգ արդյունքով նավճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վաժություններում հայ ծանրորդը առաջին էր 170 կգ արդյունքով: Հրում ձևում էլ Կարապետյանը բարձրացրել է 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
Այսպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեծ ոսկե եւ մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ:
Այսօր մրցահարթակ կմտնեն նաեւ Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (90 կգ):