«Իսլամական ությակի» (D-8) երկրները պետք է իրար հետ առևտուր անեն ազգային արժույթներով, ինչը հնարավորություն կտա մեծացնել ապրանքաշրջանառության մակարդակը: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է ուրբաթ Ստամբուլում D-8 գագաթնաժողովի բացման ժամանակ:
«Մեր նպատակը պետք է լինի առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարից մինչև 500 մլրդ դոլար ավելացնելը,- նշել է նա:- Դրա համար մենք պետք է անցնենք ազային արժույթներով վճարումների: Մեր տնտեսությունները դոլարի և եվրոյի կողմից ճնշման ենթարկելու անհրաժեշտություն չկա»: