Tuesday, 23 04 2024
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

Մեդվեդևի պարեկային այցը Հայաստան

Պաշտոնապես հայտնի է դարձել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան պաշտոնական այցի ժամկետը: Այցը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, որի ընթացքում Մեդվեդևը կմասնակցի նաև ԵՏՄ վարչապետների հավաքին: Կլինե՞ր Մեդվեդևի այց Հայաստան, եթե չլիներ հավաքի առիթը, իհարկե՝ դժվար է ասել, սակայն ներկայիս այցը, որքան էլ տարօրինակ է, ավելի շատ ընկալվում կամ դիտարկվում է Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական զարգացումների համատեքստում ՌԴ ազդեցության կտրվածքով, քան Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերության:

Խոշոր հաշվով սա նաև ցավալիորեն օբյեկտիվ իրողություն է՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը դեռևս 2016 թվականի օգոստոսին է շատ հստակ կերպով հասկացրել Հայաստանին, որ ավելի շատ տնտեսական, այսպես ասած, հատկացումներ ակնկալել պետք չէ: Ի դեպ, հենց դրանից հետո Հայաստանում տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, և վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը՝ առաջ բերելով նաև, այսպես ասած, ռուսաստանահայ կապիտալի ներդրումները Հայաստան բերելու թրենդը: Սակայն այդ ներդրումները չկան, կամ դրանց եղած ծավալներն ամենևին բավարար չեն Հայաստանում տնտեսական էական փոփոխություն արձանագրելու համար: Մյուս կողմից՝ այդ ներդրումները անկասկած ներիշխանական ստատուս քվոյի հարցում հարաբերությունների պարզաբանման խաղաքարտ են և գործում են «առավոտյան աթոռը՝ երեկոյան փողը» տրամաբանությամբ:

Ռուսաստանին այստեղ վերապահված է գուցե ոչ թե հովանավորի, այլ, այսպես ասած, պարեկի դերը, և այդ տեսանկյունից Մեդվեդևի այցը, իհարկե, թերևս ավելի շուտ ոչ թե պաշտոնական, այլ պարեկային այց է՝ ելնելով Հայաստանի համակարգի բնույթից և հայ-ռուսական հարաբերությունների կառուցվածքից: Ընդ որում, պարեկությունը ամենևին չի նույնականանում, այսպես ասած, մրցավարության կամ ժյուրիի գործառույթի հետ, առավել ևս՝ Մեդվեդևի կատարմամբ:

Բանն այն է, որ Մեդվեդևն ինքը գործնականում Ռուսաստանի իշխանական համակարգում մի վիճակում է, երբ պարզ չէ՝ կշարունակի՞ արդյոք պաշտոնավարումը 2018 թվականին, եթե Պուտինը գնա երկրորդ ժամկետին և դառնա նախագահ: Այդ իմաստով թերևս չափազանցված են սպասումները, որ Մեդվեդևի այցը նշանակություն է ունենալու Հայաստանի վարչապետի պաշտոնի խնդրում, այդ թվում՝ Կարեն Կարապետյանին աջակցության մասով:

Մեդվեդևը ներկայումս ՌԴ իշխանական համակարգում կամ ավելի շուտ՝ քաղաքական որոշումների կայացման հիերարխիայում թերևս «ակումբի անդամ» չէ: Ավելին, նախօրեին «Վալդայ» ակումբում Պուտինի ելույթը հուշում էր, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ երկրորդ ժամկետի գնացող Պուտինը լիովին նոր շեշտադրումներով է սկսելու այդ ժամկետը, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության մասով: Նոր շեշտադրումները դեռևս չեն նշանակում որակապես նոր արդյունքներ, այսինքն՝ մի բան է խոսքը և մեկ այլ բան՝ գործը, սակայն դա առնվազն կարող է նշանակել վարչապետի փոփոխություն, ինչը ՌԴ ներկայիս տնտեսական իրավիճակի առումով անհրաժեշտություն է դարձել գործնականում վաղուց:

Ավելին, Ռուսաստանի իշխանական համակարգում ներկայումս բավականին սրվում է, այսպես ասած, տարբեր տնտեսաքաղաքական խմբերի ներիշխանական պայքարը, և այդ տեսանկյունից Մեդվեդևը նույնպես գտնվում է ոչ շահեկան վիճակում, քանի որ նա բոլորի համար ընդունելի «նվազագույն հաղթանակ» է:

Այդ տեսանկյունից Մեդվեդևի հայաստանյան այցն ընդամենը «մոնիտորինգ» է, թերևս վերջինը՝ Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնում: Մեդվեդևը գործնականում այդ կարգավիճակում հայտնվեց 2016 թվականի ապրիլի պատերազմից հետո, երբ Պուտինը նրան գործուղեց Հայաստան, իսկ հետո՝ Բաքու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում