Երեք միլիոն ամերիկացիներ ամեն օր կրում են լիցքավորված հրազեն։ Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները, ովքեր անցկացված վերլուծության արդյունքները հրապարակել են American Journal of Public Health պարբերականում։
Ամեն օր զենք կրող ԱՄՆ բնակիչների թվում առավել հաճախ հանդիպում են երիտասարդները։ Առավել հաճախ նրանք ունեն պահպանողական հայացքներ և սերում են տանը զենք պահող ընտանիքներից։
Տունն առանց ատրճանակի չլքողների առավել մեծ թիվ է դիտվում այն նահանգներում, որտեղ զենքի կրումը թույլատրվում է։ Այդուհանդերձ, որոշ քաղաքացիներ չեն հրաժարվում զենքից՝ նույնիսկ գտնվելով նահանգներում, որտեղ դրանց կրումը գտնվում է արգելքի տակ։
Սա վերջին 20 տարում ԱՄՆ-ում զենքի կրման պրակտիկան ուսումնասիրելու և վերլուծելու առաջին փորձ է։