Twitter սոցցանցը կթողարկի ծառայության մի շարք թարմացումներ՝ ուղղված համացանցում անվտանգության բարձրացմանն ու այն անձանց պաշտպանությանը, ովքեր մերկ պատկերված են լուսանկարներում։ Փոփոխությունների մասին հաղորդվում է ամերիկյան ընկերության պաշտոնական բլոգում։
Ծառայության աշխատանքի կանոններում ընդլայնված է «մերկ մարմնի չհամաձայեցված պատկերում» հասկացությունը։ Այն կներառի մարդկանց լուսանկարները, որոնք արվել են պահի, երբ տուժածները կարող էին չիմանալ, որ նկարահանում է ընթանում։ Մասնավորապես դրանց կդասվեն նկարները, որոնք կստացվեն թաքնված վեբ տեսախցիկով։
«Օգտահաշիվների գործողությունը, որոնք մենք կսահմանենք որպես մերկ մարմնի չհամաձայնեցված նկարի տարածման սկզբնաղբյուր, անհապաղ կդադարեցվի»,-ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, կդադարեցվի բռնություն հրահրող օգտահաշիվների գործողությունը։