Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է 30 րոպեով, հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի առողջական վիճակի վատացման պատճառով: Այս պահին Շենգավիթի դատարան է ժամանել շտապօգնության բրիգադը:
Մինչ այդ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը իր պաշտպանյալի առողջական վիճակի վատացման պատճառով: Պաշտպանը նաև նշել է, որ Ներսես Պողոսյանին տեղափոխել են այլ խուց՝ ավելի վատացնելով նրա պայմանները:
Դատարանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, բայց և ստիպված եղավ հայտարարել ընդմիջում, քանի որ ամբաստանյալը ի վիճակի չէր մասնակցել նիստին: