Եվրամիությունը չի ծրագրում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության միջև կոնֆլիկտին։ Այս մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ժաանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Նա հստակեցրել է, որ մշտական կապի մեջ է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ, և իրավիճակն իրեն անհանգստացնում է։
«ԵՄ ինստիտուտների և անդամ-պետությունների դիրքորոշումը հստակ է. տեղ չկա միջնորդությունների կամ միջազգային նախաձեռնությունների համար։ Ես չեմ ակնկալում լայն քննարկումներ՝ Իսպանիայում իրավիճակի մասին»,-ասել է Տուսկը։
Եվրախորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած «էմոցիաներին, հայացքների և գնահատականներին, պաշտոնապես ասած՝ այնտեղ տեղ չկա ԵՄ միջամտության համար»։