Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նորման 15 անգամ՝ երկրում «կրակների փառատոնի» անցկացումից հետո։ Շրջակա միջավայրի վիճակի մասին տվյալները ներկայացնում է Դելիի աղտոտման վերահսկման հարցերով հանձնաժողովը։
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ երեկ երկրի բնակիչները նշել են հինդուսական Դիվալի տոնը, որի ծեսերից մեկը հանդիսանում է ճայթրուկների և հրավառությունների արձակումը։ Բնակիչները հավատում են, որ դրանք վանում են չար ուժերը։
Հանձնաժողովի տվյալներով՝ օդում վտանգավոր մասնիկների պարունակությունը քաղաքի արևմուտքում մեկ խորանարդ մետրում հասել է 1600 միկրոգրամ ցուցանիշի, մինչդեռ նորման կազմում է 100 միկրոգրամ։