«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ համայնքների խոշորացման ծրագիրն ունենալու է շարունակություն, և ամենայն հավանականությամբ 2018-ին ընտրություններ կլինեն բոլոր մարզերում։
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մոտավորապես խոսքը ԽՍՀՄ տարիների շրջանների մասին է, որոնք կունենան ընտրված ղեկավարներ՝ լայն լիազորություններով, իսկ գյուղերում գյուղապետերը կլինեն նշանակովի։ Նախատեսվում է ուժեղացնել նաև մարզպետների ինստիտուտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: