Լիբանանի խորհրդարանը 2005 թվականից ի վեր առաջին անգամ հաստատել է երկրի բյուջեն, հայտնում է Reuters գործակալությունը։ Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանականներից 3 օր է պահանջել։
Ամփոփիչ նիստում հաջակցություն փաստաթղթի քվեարկել է 61 պատգամավոր, ևս 4-ը դեմ են արտահայտվել, 8-ը՝ ձեռնպահ մնացել։ Դրանից բացի, լիբանանցի խորհրդարանականները հաստատել են տուգանքների 90 տոկոսով կրճատումը՝ հարկերը ժամանակին չվճարելու համար։
Անցած տարվա, հոկտեմբերին Լիբանանի նախագահ ընտրելու ավելի քան 2 տարի շարունակված բազմաթիվ անհաջող փորձերից հետո, երկրի խորհրդարանը պետության նոր ղեկավար էր ընտրել։ Նա լիբանանյան քաղաքականության վետերան, քրիստոնյա Միշել Աունն է, ով ղեկավարել է գլխավոր շտաբը քաղաքացիական պատերազմի տարիներին։ Պետության ղեկավարի պաշտոնում Միշել Աունի հաստատումը դարձել է երկրի առաջատար համայնքների՝ սուննիների, շիաների և քրիստոնյաների միջև դժվարին փոխզիջման արդյունք։