Thursday, 18 04 2024
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»

ԼՂ խնդիրը` սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը

«Կովկասի չկարգավորված հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության համար»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք քննարկեցինք երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Մենք հանգամանորեն քննարկեցինք չկարգավորված հակամարտությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խոսեցինք այն մասին, թե ինչպես են դրանք կապված տարածաշրջանային անվտանգության հետ: Վաշաձեն տեղեկություններ տրամադրեց Աբխազիայի ու Հարավայի Օսիայի մասին»,-ասել է Մամեդյարովը: Ըստ Մամեդյարովի՝ հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկ հարցեր: «Կան խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնց ակտիվ մասնակցում են Ադրբեջանն ու Վրաստանը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախատեսվում է շահագործման հանձնել 2012թ. վերջում, կամ 2013թ. սկզբին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Է.Մամեդյարովը Թբիլիսիում նաեւ հայտարարել է, որ Բաքուն ԼՂ կարգավորման գործընթացում սպասում է Երեւանի պատասխանին՝ Մադրիդյան պլանի վերաբերյալ: Ըստ նրա՝ խոսքն այն ծրագրի մասին է, որ 2007թ. ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը: Նախարարն ընդգծել է, թե այդ ծրագիրը հանձնվել է ադրբեջանական կողմին, որը պատասխան է ներկայացրել դեռ անցած տարվա դեկտեմբերին: «Հայկական կողմը, սակայն, չի ներկայացրել իր պատասխանը: Մինչեւ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը մնացել է մեկ ամիս, տեսնենք»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում