Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է

ՀՀ քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ վիճակագրական տվյալների՝ 2015-2016 թվականների ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Կարելի է փաստել, որ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:

Ընդ որում, 2016 թվականին` 2015 թվականի համեմատ, էապես ավելացել են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ և 142-րդ հոդվածներով), ինչը պահանջում է երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացնել առավել արդյունավետ միջոցներ՝ իրազեկելով երեխաներին և նրանց ծնողներին կամ երեխայի խնամքով կամ դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց՝ դեպքերի կանխմանը և բացահայտմանը նպաստող գործողությունների և հնարավոր մեթոդների մասին: Իսկ հաշվի առնելով, որ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են, անհրաժեշտ է այդ տարիքի երեխաների միջավայրում կազմակերպել հատուկ կանխարգելիչ և բացատրական դասընթացներ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով կարճված քրեական գործերի թվի նվազումը վկայում է, որ քննիչներն առավել հանգամանորեն են սկսել իրականացնել այդ գործերի քննությունը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները:

2015թ.-ին սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 95 անձ՝ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 82-ն ազգությամբ հայ, 11-ը՝ եզդի, իսկ 2-ը՝ պարսիկ, իսկ 2016թ.-ին որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 113 անձ՝ բոլորն արական սեռի ներկայացուցիչներ, 99-ը՝ ազգությամբ հայ, 12-ը՝ եզդի, 1-ը՝ ռուս, 1-ը՝ մոլդովացի:

2016թ.-ին 157 քրեական գործերով տուժող է ճանաչվել 162 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 151-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 147-ն ազգությամբ հայ էին, 14-ը՝ եզդի, 1-ը՝ մոլդովացի: Տուժողներից 160-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության, իսկ 1-ը՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի: 2015 թ.-ին 131 քրեական գործով տուժող է ճանաչվել 142 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 131-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

Տուժողներից 131-ն ազգությամբ հայ էին, 10-ը՝ եզդի, իսկ 1-ը` մարի: Տուժողներից 141-ը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ 1-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Այսինքն՝ տուժողների մեծամասնությունը կանայք են (ընդհանուր տուժողների 92.7%), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ (ընդհանուր տուժողների 99%):

2016թ.-ի գործերով տուժողների տարիքը տատանվել է 5 տարեկանից 74 տարեկանը, իսկ 2015թ.-ին` 4-ից 62: Սակայն տուժողների մեծամասնությունը 15 տարեկան էին (ընդհանուր տուժողների 30%), իսկ 14-16 տարեկան տուժող երեխաները կազմում էին ընդհանուր տուժողների գրեթե կեսը (ընդհանուր տուժողների 48%):

Ամփոփման արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ տուժողների իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանելու համար:
Ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքներն ամբողջությամբ՝ «2015-2016 թվականների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում