Արթիկից և Վանաձորից հետո`մեծանուն Տիգրան Մանսուրյանի հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն: Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային երգչախումբը`գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։Մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր): Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: