Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի Հետաքննչական կոմիտեի աշխատակիցները քրեական գործ են հարուցել 20-ամյա Վերոնիկա Օդինցովայի սպանության փաստով: Դանակով հասցված վերքերով նրա մարմինը հայտնաբերվել է Լուչիստայա փողոցի բնակարաններից մեկում: Հետաքննիչները պարզել են, որ աղջկա տանը հյուր է եղել 42-ամյա տղամարդ, ով որպես դռնապան է աշխատում: Նա աղջկան առաջարկել է իր հետ ինտիմ կապ ունենալ, բայց մերժվելով՝ նետվել է աղջկա վրա: Չնայած Վերոնիկան կարողացել է դանակ վերցնել ձեռքը՝ հանցագործը կարողացել է խլել այն և սպանել է աղջկան, հայտնում է Ura.ru-ն:
«Տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է նախկինում դատապարտված անձ՝ ծնված 1975 թ.: Ներկայումս հետաքննչական գործողությունների ընթացքում պարզվում են հանցագործության հանգամանքները, նշանակվել և իրականացվում են անհրաժեշտ դատական փորձաքննություններ»,- Ura.ru-ին ասել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի Եկատերինբուրգի Չկալովսկի շրջանի հետաքննիչ Արտյոմ Պովերեննովը: