Տաքսի պատվիրելու Lyft ծառայությունը հայտնել է ներդրումների ներգրավման հերթական փուլի շրջանակներում 1 մլրդ դոլար ստանալու մասին: Ներդրողների խումբը գլխավորել է CapitalG հիմնադրամը՝ Alphabet (Google-ի մայր ընկերություն) կորպորացիայի ստորաբաժանումը: Ընկերության գնահատումը բարձրացել է մինչև 11 մլրդ դոլար: Այս մասին հաղորդվում է ծառայության կայքում: