Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլ իր այցի շրջանակներում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրիի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Իրանը համատեղ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր կիրականացնեն:
Ջահանգիրին ասել է, որ տարածաշրջանում կան ահաբեկչության հետ կապված մարտահրավերներ և պետք է ավելացնել երկրների ջանքերը դրա դեմ պայքարի համար:
Զրուցակիցները նաև քննարկել են համագործակցության հեռանկարներն էներգետիկայի, դեղագործության, ներդրումների և այլ ոլորտներում: