Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փողի պակաս չունենք, ունենք ուժեղ գաղափարների և մեծ հավակնությունների պակաս. Տեր Մեսրոպ քհն․ Արամյան

«Ընդհանրապես որևէ զարգացման տեսլական հնարավոր չէ առանց կրթության մասին լուրջ պատկերացումների: Բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ տեսլականի վրա կամ փորձում են ձևակերպել այդ տեսլականը իրենց համար կամ ավելի լայն հասարակության համար, բոլորն էլ հասկանում են, որ դրա տակ պետք է դրված լինեն լուրջ կրթական գործընթացներ: Ինչ վերաբերում է մեր կրթության մրցունակությանը, մենք հանրակրթության մեջ արդեն որոշակի հավակնություններ ձևակերպել ենք: Վստահ եմ, որ այդ հավակնությունները բերելու են և՛ որակական, և՛ քանակական արդյունքների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Այբ» կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Նրա խոսքերով՝ էլիտարիզմը մեծ վտանգ է կրթության համար. «Այն, ինչ մենք անում ենք, չենք անում նեղ խմբի համար, անում ենք, որպեսզի դա հասանելի լինի բոլորին, որ յուրաքանչյուր ոք կարողանա այդ ծրագրերից օգտվել»,- ասաց նա:

Տեր Մեսրոպի խոսքերով՝ հանրակրթության մեջ արդեն ունենք ձևակերպված հավակնություններ: Նա վստահ է, որ առաջիկա տասնամյակում կարող ենք գոնե հանրակրթությամբ աշխարհի առաջատար ազգերի կողքին կանգնել:

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա, նրա դիտարկմամբ, այստեղ կարիք կա իսկապես նոր հավակնություն ձևակերպելու. «Վերջերս մենք մեր երկրի բարձրագույն իշխանությանը ներկայացրել ենք նոր տեխնոլոգիական համալսարանի կոնցեպցիան, և այն հիմա վերջնական լրամշակման փուլում է, այնուհետև պետք է հաստատվի կառավարության կողմից, և այնուհետև մենք սկսելու ենք բանակցությունները մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք նոր համալսարանի գաղափարն իրագործել: Մեր նպատակն է, որպեսզի երիտասարդները ցանկանան մնալ և սովորել Հայաստանում, որպեսզի Հայաստանը ունենա ուժեղ ձգողականություն բարձրագույն ոլորտում: Եվ ոչ միայն այդ: Մենք ուզում ենք ստեղծել այնպիսի մի բան, որ սփյուռքահայ երիտասարդները ցանկանան գան սովորեն Հայաստանում, նաև օտարերկրացի տաղանդներ, պայծառ ուղեղներ կարողանանք ձգենք դեպի Հայաստան»,- հավելեց նա:

Նա նաև նշեց, որ մենք փողի պակաս չունենք, ունենք ուժեղ գաղափարների և մեծ հավակնությունների պակաս: «40 թվին 4 միլիոն ունենալը չափավոր և համեստ տեսլական է, չեմ պատկերացնում, որ հինգ միլիոնից ներքև բնակչությամբ կարողանանք լուծել խնդիրների այն բազմությունը, որ կա մեր առջև դրված»,- ասաց նա

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում