Մոտ 100 000 քուրդ լքել է Քիրկուկն Իրաքի կառավարության կողմից համանուն նահանգի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց ի վեր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրաքում քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի ղեկավար Նավզադ Հադին լրագրողներին ասել է, որ մոտ 18 000 ընտանիք Քիրկուկից և Թուզ-Խուրմատուից փախել է Էրբիլ և Սուլեյմանիա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին իրաքյան զորքերը մտել են Քիրկուկ նահանգի տարածք՝ վերահսկողության տակ վերցնելով ենթակառուցվածքի և նավթի հանքերի հիմնական օբյեկտները: Իաքյան զորքերի առաջ գնալուց հետո քրդական զինված միավորումները լքել են Քիրկուկը: