Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

«Ժնևի առումը»․ կորուստ արցախյան առաջնագծում

«Ժնևի առումը»

Դեռ բոլորիս աչքի առաջ է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև Ժնևյան առանձնազրույցը պատկերող տպավորիչ լուսանկարը` երկու նախագահների լավատեսություն ներշնչող ժպիտներով, բնաշխարհի գողտրիկությունը և դրա խորքերում խաղաղությունը խորհրդանշող ֆոնով: Ավաղ, տպավորությունն է խաբուսիկ, որովհետև Ալիևը, ըստ ամենայնի, ընդամենը մի քանի ժամով էր առերեսվում եվրոպական քաղաքակրթությանը` հետո կրկին իր «աշխարհ» վերադառնալու համար:

Հոգեմաշ պատերազմը շարունակվում է` լափելով երիտասարդ կյանքեր, մարելով օջախների ճրագներ: ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, որ այսօր ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Սարգսյան-Ալիև հանդիպումը բազմաթիվ վերլուծությունների, մեկնաբանությունների առիթ տվեց, նույնիսկ` լավատեսական: Սակայն լավատեսական գնահատականները, մեծ հաշվով, հիմք չունեն, որովհետև գործ ունենք իռացիոնալ մտածողություն ունեցող ռեժիմների, կարգավորման գործընթացն իրենց քաղաքական շահերին ծառայեցնող առաջնորդների հետ:

Հայաստանի իշխանությունները պատերազմ չեն ուզում, բայց նաև վախենում են խաղաղության հեռանկարից, որովհետև խաղաղությունը ենթադրում է փոխզիջում, դրան գնալու քաղաքական խիզախություն, կամք, պատասխանատվություն: Հայաստանի իշխանություններն այդ որակներով օժտված չեն. նրանք ունեն լեգիտիմության դեֆիցիտ` բառի լայն իմաստով, առաջին հերթին` քաղաքական, բարոյական հարթության վրա: Պատերազմում հաղթելը ոչինչ է, եթե պարտվում ես խաղաղությունը: Թերևս այս գիտակցության պակասն է, որ Հայաստանի իշխանությանը պատասխանատու է դարձնում առաջնագծում նահատակված յուրաքանչյուր հայորդու համար: Ադրբեջանի իշխանությունների մասին չենք էլ ուզում խոսել, որովհետև Բաքվի էլիտան վաղուց իրեն դրել է քաղաքակրթության լուսանցքում` անհաշտ պայքար մղելով առաջադիմության դեմ` հարազատ երկրում, հայ-ադրբեջանական սահմանին, միջազգային հարթակներում:

Գուցե հերթական զինվորի նահատակության վշտի պահին մեր խոսքերը չընկալվեն, սակայն Ալիևի մարդասպանության յուրաքանչյուր ակտին Հայաստանը պետք է պատասխանի արդիականացման նոր թռիչքով, Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքակրթական երկընտրանքի հարթություն տեղափոխելով: Սա է խաղաղության և հաղթանակի բանալին: Խաղաղության ամենամեծ նպատակը մարդն է, այն գիտակցության ամրապնդումը, որ մեկ մարդու կորուստն անգամ ողբերգություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում