Կանադայի Քվեբեկ նահանգում ընդունել են ծավալուն օրենք, որն արգելում է փակել դեմքը հասարակական վայրերում և պետական ծառայությունում։ Այս մասին հայտնում է Globe and Mail-ը։
Առաջին հերթին արգելքի տակ են հայտնվում հագուստի ավանդական մուսուլմանական տարրերը՝ փարաջան, նիքաբը, որոնք փակում են դեմքն ամբողջությամբ կամ մասնամբ։ Արգելքը կարող է տարածվել նաև այլ դեպքերի վրա, երբ մարդիկ փակում են դեմքը այլ միջոցներով, օրինակ՝ բանդանայի օգնությամբ։
Այդ արգելքը դարձել է իր տեսակի մեջ առաջինը ոչ միայն Կանադայում, այլև ողջ Հյուսիսային Ամերիկայում։