Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ստեղծում ենք Սահմանադրության մեջ տեղ չգտած պաշտպաններ ինչ-որ խմբի շահերի համար»

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար անհասկանալի է՝ ինչու է անհրաժեշտ ստեղծել ինչ-ինչ մարմիններ, որոնց անունները ևս պետք է պաշտպան լինեն, եթե ունենք մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մարմին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանն ասաց՝ որքան էլ լինի գործարարների շահերի պաշտպանի կամ բժշկական հաշտարարի ինստիտուտ, միևնույն է, կան այնպիսի գործառույթներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի տիրույթում են:

«Մի քանի պաշտպանները իրավունքների ոչ այդքան բարձր պաշտպանվածության դեպքում առաջացնում են հարցեր, երկրորդը, ինչին է պետք օրենքը, որտեղից է վերցված, որ մի երկրի օրինակով է արվում: Ես շատ հավանում եմ Մեծ Բրիտանիայի ինստիտուցիոնալ կառուցվածքները, խորհրդարանական պաշտպանը զուտ սոցիալական, առողջապահական կարևորագույն գծով օմբուդսմեն է: Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին, այնտեղ չկա այդպիսի բան, որ օրենքը տալիս է նրան հիմնադրամի կարգավիճակ, ինչ-ինչ լիազորություններ, որոնք մեր դեպքում գալիս են խաչաձևվում են, կամ կրկնում են, կամ փորձում են մտնել այն դաշտը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանն է: Այնտեղ կա ուրիշ բան՝ ամեն մի ոլորտ, իր գործադիր մարմնի ենթաօրենսդրական ակտով ստեղծում է մի պաշտոն, որը ավելի շատ նման է տեսուչի պաշտոնին, որին չի տրվում հատուկ կարգավիճակ»,-շեշտեց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքերով ՝տեսչական մարմինները պետք է քննեն ներսի խնդիրները, բայց երբեք իրենց վրա ոչ պաշտպանի կամ ոչ էլ դատարանի ֆունկցիա վերցնեն, նրանք ներքին աուդիտին նմանակող մարմին պիտի լինեն:

«Մենք ստեղծում ենք Սահմանադրությանը ոչ համապատասխան մարմին, հիմնադրամ, ստեղծում ենք Սահմանադրության մեջ տեղ չգտած հաստատություն, որը, օրինակ, բիզնես օմբուդսմենի պարագայում կոչված է զուտ մեկ խավի իրավունքները պաշտպանելուն, բա ինչ են անում ՏՄՊՊՀ-ն, վարչական դատարանը, համապատասխան այլ մարմինները»,- շեշտեց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ այդպիսի մարմիններում անկախության հարցն էլ կա՝ վարչապետի կողմից նշանակվածը ի՞նչ անկախություն պետք է ունենա, արդյո՞ք չի կրկնի կառավարության, վարչապետի կամքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում