Մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը վերջնականապես տապալվեց Չեխիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
Վերջին երրորդ խաղում մեր հավաքականը 3:0 հաշվով զիջեց Իսրայելին: Մինչ այդ հայ ֆուտբոլիստները 7:0 հաշվով զիջել էին Չեխիային և 4:0 հաշվով Թուրքիային:
Երեք հանդիպումներում բաց թողնելով 14 գոլ Հայաստանը ենթախմբում զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը: