Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կարծում է, որ ԵՄ-ն պետք է պարզեցնի միության ներսում և անդամ-եկրների սահմաններով զորքերի տեղաշարժի կարգը: Այս մասին նա ասել է LRT ռադիոկայանին տված հարցարզույցում ԵՄ գագաթնաժողովի համար Բրյուսել մեկնելուց առաջ:
«Հաշվի առնելով բարդ մարտահրավերները, որոնք մեր առջև դրել են «Արևմուտք» զորավարժությունները՝ մենք արդեն պետք է խոսենք ԵՄ երկրների միջև ռազմատեխնիկայի պարզեցված տեղաշարժի մասին, ինչն անվանում են նաև «ռազմական Շենգեն»»,- ասել է նա:
Լիտվայի նախագահը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է ուժերի հստակ կոորդիանցիա՝ ուղղված պատասխան միջոցների կիրառմանը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2017» համատեղ զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 14-20-ին: