«Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ Իսա Գամբարն իր թեկնածությունը կառաջադրի Ադրբեջանի 2018 թ. նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով կուսակցության մամլո ծառայությանը:
Այդպիսով Իսա Գամբարը երրորդ քաղաքական գործիչն է, ով բացահայտորեն հայտարարել է հաջորդ տարի Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Նրանից առաջ դա արել են այդ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը և նախկին պատգամավոր Հուսեյն Աբդուլաևը:
Իսա Գամբարը երկար տարիներ եղել է ադրբեջանական ընդդիմության կենտրոնական դեմքերից մեկը: 2003թ. նույնպես նա նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն պարտվել է: