Այսօր տեղի ունեցավ «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF (National Science Foundation)-FAST (Foundation for Armenian Science and Technology) միջազգային աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
«Եթե վերջին մի քանի տարին քարանձավում չեք անցկացրել, ապա գիտեք, որ արհեստական խելքը հասել է մեզ, և շուտով ռոբոտներն են իշխելու… առանց վարորդի մեքենաներ, ավտոմատացված ապարատային թարգմանություններ: Հերթական արդյունաբերական հեղափոխությանն ենք ականատես լինում»,- իր ելույթում ասաց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ, Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Գալստյանը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: